«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ Ոսկե գնդակի մրցանակը պետք է տրվի թիմի ներկայիս պաշտպան Վիրջիլ վան Դեյքին:
«Ես Մեսսիի մեծ երկրպագու եմ: Նրա վիճակագրությունը պարզապես անհավանական է:
Բայց եթե խոսենք արդյունքների և ստաբիլության մասին, ապա Ոսկե գնդակը պետք է ստանա Չեմպիոնների լիգան հաղթած և ամեն խաղում աչքի ընկած ֆուտբոլիստ. դա Վան Դեյքն է»,- Սթիվի Ջիի խոսքն է մեջբերել Marca-ն:
Ոսկե գնդակի հանձնման արարողությունը կայանալու է վաղը՝ դեկտեմբերի 2-ին: