«Նյուքասլ Յունայթեդն» անգլիական Պրեմիեր-լիգայի 14-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումը կայացել է Նյուքասլի «Սենթ-Ջեյմս Պարկ» մարզադաշտում և ավարտվել է 2։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը։ 3 րոպե անց տանտերերի պաշտպան Յետրո Վիլեմսը հավասարեցրել է այն։
Երկրորդ կեսի վերջնամասում «Քաղաքայիններին» առաջ է մղել Քևին դե Բրույնեն` ֆանտաստիկ հարվածով։
OH. MY. GOODNESS! 😱
— FOX Soccer (@FOXSoccer) November 30, 2019
Put this Kevin De Bruyne goal in a museum. 🚀
(via @NBCSportsSoccer) pic.twitter.com/9spOqSvFII
Այդուհանդերձ, տանտերերը ոչ-ոքի են կորզել կիսապաշտպան Ջոնդո Շելվիի ջանքերով, որը 88-րդ րոպեին է գրավել մրցակցի դարպասը։
2-1 down in the 88th minute…
— Newcastle United FC (@NUFC) November 30, 2019
Step forward Jonjo Shelvey! 👊 #NUFCpic.twitter.com/z0kk5C6ZqI
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Խոսեպ Գվարդիոլայի թիմի ակտիվում 29 միավոր կա։ «Նյուքասլը» 16 միավորով 12-րդ տեղում է։