Լա Լիգայի տասնհինգերորդ տուրի շրջանակներում «Աթլետիկոն» կխաղա «Բարսելոնայի» հետ: Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպյերը հիացմունքով է խոսել Լիոնել Մեսսիի մասին:
«Օրինակ, դու խաղում ես Սադիո Մանեի դեմ, եթե նրան մի վայրկյան ժամանակ ես տալիս, նա արդեն քո թկունքում է: Բայց Մեսսիին դու չորս անգամ էլ նայես, և նա նույն տեղում է: Ժամանակի մեծ մասը նա պարզապես քայլում, շրջում է դաշտում և հետո գոլ է խփում:
Մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ: Մեսսին հիանալի է գտնում ազատ տարածություն: Մինչ «Բարսելոնան» երեք փոխանցում կկատարի, նա արդեն գիտի, թե որտեղ է գնդակը լինելու: Զարմանալի է, թե որքան խելացի է նա: Բայց «Բարսելոնան» միայն Մեսսին չէ: Նրանք հիանալի թիմ ունեն», — մեջբերում է Տրիպյերին Goal-ը:
Հիշեցնեք, որ հանդիպումը կկայանա այս կիրակի՝ դեկտեմբերի 1-ին: