Իսպանիայի Պրիմերայի 15-րդ տուրում «Ալավեսը» հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալին»։
«Արքայական» ակումբի համար արտագնա այս հանդիպումը չափազանց բարդ ստացվեց։ Առաջին կեսում հաշիվը այդպես էլ չբացվեց։ Երկրորդ կեսի մեկնարկում Սերխիո Ռամոսը Տոնի Կրոսի փոխանցման օգնությամբ առաջ մղեց «Ռեալին»։
64-րդ րոպեին Սերխիո Ռամոսը 11-մետրանոց բերեց իր թիմի դարպասին։ Իսպանացի պաշտպանը գցեց սեփական տուգանային հրապարակում Խոսելուին։ Նշանակված 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Լուկաս Պերեսը։
69-րդ րոպեին «Ռեալը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Այս անգամ աչքի ընկավ Դանի Կարվախալը։
«Ռեալը» հաղթում է և միավորների քանակը հասցնելով 21-ի՝ միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։