«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը կիսվել է ակումբում իր կարգավիճակով.
«Եղան մի քանի խաղեր, որոնցում մասնակցություն չունեցա և այդ պատճառով շատ էի վրդովվել: Լինենք անկեղծ. ապրենք յուրաքանչյու օրով:
Եթե դեկտեմբերին կամ մրցաշրջանի ավարտին չզգամ որ անհրաժեշտ եմ ակումբին, ապա ստիպված կլինեմ փոխել ակումբային գրանցումս: Կգնամ այնտեղ, որտեղ ինձ կարևոր խաղացող կզգամ»,-ասել է Վիդալը: