Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է՝ ինչպես է վերաբերվում թիմի մեծ թվով վնասվածքներին։
«Չեմ անհանգստանում, բայց խաղացողների վնասվածքներն ինձ մտահոգում են։ Չեմ ուզում, որ խաղացողներս վնասվածքներ ստանան։ Դա ֆուտբոլի մի մասն է, որը մենք լիովին չենք վերահսկում։ Մենք հոգ ենք տանում մեր խաղացողների մասին, բայց պետք է խոստովանենք, որ ժամանակ առ ժամանակ վնասվածքներ լինում են։
Խաղերը շատ ուժ են խլում, ու խաղացողները բավականաչափ չեն հանգստանում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում AS-ը։