Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
«Արցախի դեմ ուղղված ծանր մարտերը շարունակվում են, որոնց արդյունքում երկու կողմն էլ շատ զոհեր ունեն։ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած գործողությունները, որոնք թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը, միանշանակ դատապարտելի են:
Պետք է վերջ դնել այս վայրագությանը, մարդկության դեմ այս հանցագործությանը:
Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը Ադրբեջանին և հեռացնի այն վաիձկան ահաբեկիչներին, որոնք կռվում են հայերի դեմ։
Կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանություն թույլ չտալու համար»,-գրել է Մխիթարյանը։