Իտալիայի Ա սերիայի երկրորդ տուրի շրջանակում «Միլանն» ու «Նապոլին» հաղթանակներ տարան՝ համապատասխանաբար «Կրոտոնեի» ու «Ջենոայի» նկատմամբ:
Պիոլիի թիմը հաղթեց 2-0 հաշվով: Գոլերը խփեցին Կեսիեն ու Դիասը. վերջինս իր առաջին գոլը խփեց նոր թիմի կազմում: Գատուզոյի թիմը չխնայեց լուրջ համալրումներով խաղացող «Ջենոային»: «Նապոլին» 6-0 հաշվով ջախջախեց մրցակցին: Իրենց թիմին հաղթանակ բերեցին Լոզանոն, Մերտենսը, Պոլիտանոն, Էլմասն ու Զիելինսկին. Լոզանոն դուբլ է ձևակերպել:
Այս հաղթանակներից հետո թիմերը 6-ական միավորով «Վերոնայի» հետ առաջատար են: