Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալան ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, չնայած ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջացած շշուկներին, Դիբալան նոր մրցաշրջանի առաջին հատվածից հետո մտադիր է մնալ ու շարունակել մրցելույթները «Յուվենտուսի» կազմում։
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Լոնդոնի «Տոտենհեմը»։
Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում Դիբալան մասնակցել է 16 հանդիպման ու դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։