Անգլիական «Լիվերպուլը», և մասնավորապես մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, հետաքրքված է «Զալցբուրգի» կիսապաշտպան Տակումի Մինամինոյով:
24-ամյա ճապոնացին բավականին լավ մրցաշրջան է անցկացնում և հանդիսանում է ինչպես ավստրիական ակումբի, այնպես էլ Ճապոնիայի հավաքականի առաջատարներից մեկը:
Այս մրցաշրջանում Մինամինոն անցկացրել է 21 հանդիպում և խփել 8 գնդակ բոլոր մրցաշարերում, ինպես նաև բավականին լավ տպավորություն էր թողել հենց «Լիվերպուլի» դեմ խաղում՝ ՉԼ-ի խմբային փուլում: