Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել Էդեն Ազարի վնասծքի մասին, տեղեկացնում է Marca-ն: Բելգիացին վնասվածք էր ստացել ՊՍԺ-ի դեմ խաղում։
Ինչպես հաղորդում է «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը, Ազարը խուսափել է լուրջ վնասվածքից։ Ֆուտբոլիստը վնասել է աջ ոտքի սրունքը։ Նշվում է, որ բելգիացին բաց կթողնի 10 օր։
Հիշեցնենք,որ Ազարը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի հետ հանդիպման ընթացքում։