Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 6-րդ տուրի «Օսասունայի» հետ հանդիպմանն ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Ֆրանսիացի մասնագետը երեկ երեկոյան չի դիտել FIFA The Best մրցանակաբաշխությունը։
«Ես ուրախ եմ իմ այն ֆուտբոլիտների համար, ովքեր ստացել են այդ մրցանակը (FIFA-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում հայտնվելը/խմբ․), բայց ես չեմ պատրաստվում ասել ձեզ, թե արդյոք նրանք արժանի են, թե ոչ։ Եթե ֆուտբոլիստը լավն է, ուրեմն լավն է։
Մեսսի՞ն է հաղթել FIFA The Best-ը։ Ես չեմ նայել ու չգիտեի այդ մասին»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստներ՝ Սերխիո Ռամոսը, Մարսելոն, Լուկա Մոդրիչը և Էդեն Ազարը հայտնվել էին տարվա խորհրդանշական հավաքականում։
Լա լիգայի վեցերորդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Օսասունա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։