Մադրիդի «Աթլետիկոյի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Ժոա Ֆելիշը արժանացավ Golden Boy-2019 մրցանակին:
Մրցանակը շնորհվում է ամեն տարի Եվրոպայի լավագույն այն ֆուտբոլիստին, ով 21 տարեկանից բարձր չէ, իտալական Tuttosport թերթի կողմից: Հաղթողը ընտրվում է մարզական լրագրողների շրջանում՝ քվեարկությամբ:
20-ամյա Ֆելիշը ստացել է 332 ձայն: Երկրորդը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն էր (175), երրորդը՝ «Բայերի» կիսապաշտպան Քայ Հավերցը (75):