Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղում արքայական ակումբի հարձակվող Էդեն Ազարը Մենյեի հետ բախման արդյունքում վնասվածք ստացավ ու 66-րդ րոպեին փոխարինվեց:
Բելգիացին խաղադաշտի սահմանները լքեց բժիշկների օգնությամբ:
Ազարին փոխարինեց Բեյլը, ում նորից ընդունեցին սուլոցներով: