«Սևիլյայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտարարել է Խորվաթիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին։
32-ամյա կիսապաշտպանը ազգային թիմի կազմում մասնակցել է 106 խաղի ու խփել 15 գոլ։ Թիմի կազմում 2018 թվականին դարձել է աշխարհի փոխչեմպիոն։
Հիշեցնենք, որ Ռակիտիչը «Սևիլյա» էր վերադարձել աշնան սկզբին։