«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ֆուտբոլային վիճակագրության ու պատմության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն ակումբային մարզիչ:
Կլոպն առաջին տեղն է զբաղեցրել լրագրողների ու փորձագետների շրջանում անցկացված հարցման արդյունքներով՝ վաստակելով ռեկորդային 369 միավոր: Գերմանացի մասնագետը քվեարկության արդյունքում շրջանցել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տենց Հագին:
IFFHS-ի վարկածով տարվա լավագույն մարզիչների թոփ-10-ում հայտնվել են հետևյալ մասնագետները՝
1. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)՝ 369 2. Խոսեպ Գվարդիոլա («Մաչեսթեր Սիթի»)՝ 100 3. Էրիկ տեն Հագ («Այաքս»)՝ 82 4. Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմի» նախկին գլխ. մարզիչ)՝ 43 5. Մարսելո Գալյարդո («Ռիվեր Փլեյթ»)՝ 32 6. Մաուրսիո Սարի («Յուվենտուս»)՝ 16 7. Ժորժե Ժեզուշ («Ֆլամենգո»)՝ 10 8. Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)՝ 8 9. Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուսի» նախկին գլխ.մ.)՝ 7 10. Էռնեստո Վալվերդե («Բարսելոնա»)՝ 6