«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին կարող է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել նորվեգացի մասնագետ Օլե Գուննար Սուլշերին: Այս մասին տեղեկացնում է իտալական Tuttosport պարբերականը:
Նորվեգացի մասնագետը այս պահին որոշակի վստահություն ունի ակումբի ղեկավարության մոտ, և նրան դեռևս չեն պատրաստվում հեռացնել:
Սակայն, եթե «կարմիր սատանաների» ճգնաժամը շարունակվի, Ալլեգրիի՝ թիմ հրավիրվելը կարող է առաջնահերթություն դառնալ անգլիական ակումբի համար:
Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել, որ իտալացի մասնագետը անգլերեն է սովորում, ինչը խոսում է Անգլիայում աշխատելու նրա հետաքրքրվածության մասին:
Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու երկրորդ թեկնածուն ՊՍԺ նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանն է: