Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «ՊՍԺ» -ի հետ խաղից առաջ խոսել է մրցակցի մասին։
«Մենք ռևանշի մասին չենք մտածում։ Առաջին խաղից անհրաժեշտ դասեր ենք քաղել։ Այժմ ուղղակի ցանկանում ենք լավ հանդիպում անցկացնել ուժեղ մրցակցի հետ։
«ՊՍԺ-ն փայլուն հարձակման գիծ ունի, դրա hամար մենք պետք է ուշադիր լինենք»,- Կուրտուայի խոսքը եջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Ռեալ» — «ՊՍԺ» հանդիպումը տեղի կունենա այսօր, ժամը՝ 00։00-ին։