«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»:
Օրերս ուրուգվայցին հանձնել էր իտալերենի քննություն, որը պահանջվում էր Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար, և ստացել էր B1 մակարդակ, ինչը նշանակում է լեզվի իմացության միջին մակարդակ: Սակայն, այնուհետև հայտնի դարձավ, որ «Յուվենտուսը» Սուարեսի փոխարեն կարող է ձեռք բերել Էդին Ջեկոյին:
Այնուամենայնիվ, ըստ Սուարեսի, «Յուվենտուսի» հետ պայմանագիր կնքելու տարբերակը դեռ չի բացառվում:
«Այո, իմ՝ «Յուվենտուս» տեղափոխությունը միանգամայն հնարավոր է», — ուրուգվայցու խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը: