«Արսենալի» ու Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Փոլ Մերսոնը կարծում է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պետք է տեղափոխվի մեկ այլ թիմ՝ պայքարելու տիտղոսների համար:
«Ես, հավանաբար, Քեյնի ամենամեծ երկրպագուն եմ նրա ծնողներից հետո: Բայց ես նայում եմ նրան և մտածում. «Ի՞նչ ես նվաճելու Տոտենհեմի հետ»:
Նա լավագույն հարձակվողներից մեկն է, Հարրին մրցաշրջանում 30 գոլ է խփում, բայց տիտղոսներ նվաճելու շանս չունի: Այսպիսով, ի՞նչ իմաստ ունի մնալ այս թիմում:
Ես պարզապես չեմ կարող հավատալ, որ ոչ ոք չի գնել նրա տրանսֆերը: «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է կենտրոնական հարձակվող,«Ման Սիթիին», կարծում եմ, նույնպես: Եթե Ագուերոն վնասվածք ունենա, «Սիթիի» հարձակումը լուրջ խնդիրներ կունենա: Պարզապես չեմ հասկանում, թե ինչու ոչ ոք այլեւս չի ասում, որ ինչ-որ մեկը կարող է ձեռք բերել Քեյնին», — Մերսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports- ը: