«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է այս մրցաշրջանում «կարմիրների» լավ մեկնարկը Պրեմիեր լիգայում:
«Ես գաղափար չունեմ, թե մարդիկ ինչ կասեն: Բայց ես գիտեմ, որ 13 հանդիպումից հետո 37 միավոր բացառիկ արդյունք է: Դուք չեք կարող այդքան միավոր վաստակել, հաղթելով միայն հանդիպումներ, որոնցում փայլուն եք խաղում: Մենք ունեցանք մի քանի իսկապես հիանալի հանդիպումներ և մենք դրանք հաղթեցինք, փառք Աստծո, բայց մենք չենք կարող հաղթել միայն նման հանդիպումներում»:
Մերսիսայդցիները 13 խաղում վաստակել են 37 միավոր և գրավում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ երկրորդ տեղում ընթացող «Լեսթերից» առաջ անցնելով 8 միավորով