Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի՝ ակումբից հեռանալու խոսակցությունները.
«Ես գոհ եմ Կեպայից ու նրա մեջ վստահություն եմ տեսնում: Նա այստեղ է, մեր դարպասապահն է, և ես շատ ուրախ եմ նրա հետ աշխատելու համար»,-ասել է Լեմպարդը:
Կեպան 80 մլն եվրոյի դիմաց 2018 թ-ին տեղափոխվեց Լոնդոն: 2019/20 մրցաշրջանում դարպասապահը մի շարք սխալներ թույլ տվեց, այդ պատճառով նա կորցրեց իր տեղը հիմնական կազմում: «Չելսիի» կազմում անցկացրած 95 խաղում Կեպան բաց է թողել 109 գոլ:
Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2025 թ.: