«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը ամփոփեց Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ հանդիպումը (3:3).
«Ֆուտբոլում պետք է նվաճել հաղթանակը: Մենք իրավունք չունենք սկսելու նվաճել այն միայն 70-րդ րոպեին: Տղաները լավ խաղացին: Դա ցանկության պակաս չէ, այլ, հավանաբար, վստահության: Ես կասկած չունեմ, որ իմ տղաները ցանկանում են հաղթել, բայց երբեմն երիտասարդ խաղացողները չգիտեն, թե ինչպես հաղթահարեն նման փորձությունները: Այս հանդիպումից սովորելու շատ բան ունենք:
Մենք պարտվեցինք 0: 2 հաշվով և չհանձնվեցինք: Անցյալ տարի մենք կարող էինք հանձնվելլ, բայց ոչ այս տարի, ուստի տարբերությունը հսկայական է», — մեջբերում է Սուլշերին Goal-ը: