Պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը մեկնաբանել է «Վեսթ Բրոմվիչ» տեղափոխությունը։
«ԱՊԼ-ն աշխարհի լավագույն առաջնությունն է։ Պետք է ինքս ինձ մարտահրավեր նետեմ, ու ես պատրաստ եմ դրան։ Շատ ուրախ եմ, որ վերադարձա Պրեմիեր լիգա։ Հույս ունեմ, որ այստեղ հաջողության կհասնեմ։ Շատ ամբիցիաներ ունեմ ու ուզում եմ շատ բան ապացուցել։ Ինձ ամբողջողվին կնվիրեմ թիմին»,- Իվանովիչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Սերբ ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել։