ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով վերջերս ակումբին տեղեկացրել էր, որ 2021 թվականի ամռանը կհեռանա Փարիզից, կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, մերսիսայդցիները ստիպված կլինեն վաճառել Ֆիրմինո-Սալահ-Մանե հարձակվողական եռյակից որևէ մեկին` աշխարհի չեմպիոնին ձեռք բերելու համար:
«Լիվերպուլը» պատրաստ է դիտարկել այս հարձակվողների համար արժեքավոր առաջարկները: Եթե Մբապեն չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, ապա բրիտանացիները նրան կդիտարկեն որպես հիմնական թեկնածու: Որպես այլընտրանք դիտարկվում է Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Ջեյդոն Սանչոն:
Աղբյուրը հայտնում է, որ Կիլիանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», ինչպես նաև ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում է:
Անցած մրցաշրջանում 21-ամյա Մբապեն մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 20 հանդիպման, որոնցում դարձել է 18 խփած գոլի ու հինգ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2022-ի ամառը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՍԺ-ն սահմանել էր Մբապեի տրանսֆերային արժեքը։