Daily Mail-ի փոխանցմամբ Nike-կարող է դառնալ «Լիվերպուլի» նոր տեխնիկական հովանավորը: Մերսիսայդցիները մոտ են ամերիկյան ընկերության հետ պայմանագրին, և այն կարող է ռեկորդային դառնալ ԱՊԼ-ի համար:
«Լիվերպուլի» գործող՝ 45 մլն ֆունտի պայմանագիրը New Balance-ի հետ նախատեսված է մինչև 2020թ հունիսը: Ընդ որում անգլիական ակումբը բանակցում էր ոլորտի առաջատար բոլոր ընկերությունների հետ:
ԱՊԼ-ի ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», որը adidas-ից տարեկան ստանում է 75 մլն ֆունտ: