Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Տորինոյի» դարպասը:
Հանդիպման 12-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացել է հաշիվը, իսկ 20 րոպե անց Դե Վրեյը կրկնապատկել է այն: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց Ռոմելո Լուկակուն 3-րդ գոլն է խփել թուրինյան թիմի դարպասը:
Հանդիպման տեսությունն՝ այստեղ:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 34 միավորով շարունակում է ընդամենը 1 միավոր զիջել առաջատար Յուվենտուսին: