Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Մարկո Բենասին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Վերոնա», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի «Վերոնայում», որից հետո ակումբը կարող է գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 8 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Բենասին մասնակցել է 17 հանդիպման և դարել ՝ 1 գոլի հեղինակ: