Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Նապոլիին». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:
Խաղի 24-րդ րոպեին Լոզանոն առաջ է մղել նեապոլական թիմին, իսկ 5 րոպե անց Բոնավենտուրան հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ խաղակեսում գոլ չի խփվել:
Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» 20 միավորով մնում է 7-րդ հորիզոնականում, իսկ «Միլանը» 14 միավորով 13-րդ տեղում է:
Հանդիպման տեսությունը՝ այստեղ: