Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրի շրջանակում կայացան 5 հանդիպումներ:
«Բավարիան» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Դյուսելդորֆի» դարպասը. գոլերը խփել են Պավարը, Տոլիսոն, Գնաբրին և Կոուտինյոն: Հանդիպման տեսությունն՝ այստեղ:
Առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 0:2 հաշվով պարտվել է «Ունիոն Բեռլինին»:
Մյուս խաղերի արդյունքները.
«Բայեր» — «Ֆրայբուրգ»՝ 1:1
«Այնտրախտ» — «Վոլֆսբուրգ»՝ 0:2
«Վերդեր» — «Շալկե»՝ 1:2
Այժմ «Բորուսիա» Մ.-ն 25 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, իսկ գործող չեմպիոնը հերթական 3 միավորը վաստակելուց հետո առաջատարին զիջում է ընդամենը 1 միավոր: