«Ատալանտան» մոտ է ՊՍՎ-ի հարձակվող Սեմ Լամմերսին ձեռք բերելուն: Այս մասին իր twitter-ում հայտնել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ատալանտան» պատրաստվում է ձեռք բերել ՊՍՎ-ի հարձակվող Սեմ Լամմերսին:
Կողմերը համաձայնության են եկել, տրանսֆերի մանրամասները և անձնական պայմանագիրը կկարգավորվեն մոտ ժամանակներս»,- գրել է Ռոմանոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նիդերլանդական ակումբի կիսապաշտպան Ռիցու Դոանը վարձավճարով առաջիկա մրցաշրջանը կանցկացնի Բունդեսլիգայի նորեկ «Արմինիայի» կազմում։