«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն Corriere dello Sport- ին տված հարցազրույցում հիշել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ֆուտբոլային դասերը:
«Որոշ ժամանակ երազում էի «Ինտերի» մասին: Ինձ դուր էին գալիս Ռոնալդուն և Ադրիանոն, սակայն հենց Իբրան ինձ ամեն ինչ սովորեցրեց ֆուտբոլում, հատկապես ավտոբուսում մեր զրույցների ժամանակ:
Վստահ եմ, որ նա կվերադառնա Սերիա Ա»,- ասել է Լուկակուն:
Ավելի վաղ հաղորդվում էր՝ Զլատանը մոտ է «Միլան» վերադառնալուն: