«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Էվերթոնի» հարձակվող Ռիչարլիսոնի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, ՄՅՈւ-ն ուշադրությամբ հետևում է 22-ամյա բրազիլացու խաղին ու պատրաստ է հունվարին քայլեր ձեռնարկել նրա տրանսֆերը գնելու համար։
Նախորդ մրցաշրջանում Ռիչարլիսոնը 13 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել ԱՊԼ-ի 35 խաղերում։
Ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 12 խաղերում Ռիչարլիսոնը 3 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել։