ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունը շարունակվում է։ Մեր խմբի մյուս խաղում Վրաստանն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։
Խմբի առաջատարների խաղում հաշիվը բացվեց 13-րդ րոպեին։ Տանտերերի կազմում 11-մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Թորնիկե Օկրաշվիլին։ 33-րդ րոպեին Ստեֆան Ռիստովսկին խփեց պատասխան գնդակը։ Թիմերը ընդմիջման գնացին 1-1 հաշվով։
Երկրորդ կեսի մեծ մասը հյուրերն անցկացրին 10 ֆուտբոլիստներով։ 64-րդ րոպեին դաշտից հեռացվել էր Վիսար Մուսլիուն։ Չնայած թվային առավելությանը՝ Վրաստանը չկարողացավ հաղթանակ կորզել։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Այս արդյունքից հետո Վրաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները 4-ական միավոր ունեն ու կիսում են առաջին տեղը։ Մեր հավաքականը 3 միավորով 3-րդ տեղում է։