«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է «Էվերթոն»։
Sky Sports-ին հայտնի է դարձել, թե որքան է անգլիական ակումբը վճարել «Ռեալին» կոլումբիացի կիսապաշտպանի տրանսֆերը գնելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Էվերթոնը» 22 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել Խամես Ռոդրիգեսի համար։
Խամես Ռոդրիգեսը հայտնել է, որ «էվերթոն» տեղափոխվելու որոշման մեջ մեծ է եղել «իրիսների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի դերը։