«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է իր ելույթներն ընթացիկ մրցաշրջանում։
«Շատ եմ աշխատել այս մարզավիճակին հասնելու համար։ Այժմ ամեն ինչ լավ է։ Դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ։ Ցանկանում եմ ավելի լավը դառնալ։ Անձնագրով 31 տարեկան եմ, բայց չեմ զգում դա։
Կարիերայիս լավագույն ժամանակահատվածը նոր է սկսվում»,- ասել է Լևանդովսկին:
Հավելենք, որ Բունդեսլիգայի 11-րդ տուրից հետո լեհ հարձակվողը խփել է 16 գոլ և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։