Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը Թաիլանդից լուսանկար է հրապարակել ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանի հետ։
«Մինչև և հետո)))))) Ընդամենը 2 ժամվա տարբերությամբ: Բայց որակապես ինչքան բան է փոխվել)))) Բրավո Հակոբ, Բրավո ՉԵՄՊԻՈՆ!!!»,- գրել է Գիլոյանը։
Հիշեցնենք՝ 89 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել էր 375 կգ (167+208) արդյունք՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ: