Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրում մրցում է Ուկրաինայի հետ։ Խաղի 2-րդ րոպեին Սերխիո Ռամոսը անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը։
Սա Ռամոսի 22-րդ գոլն էր «լա ֆուրիա ռոխայի» կազմում։ Այս ցուցանիշով նա բարձրացել է 9-րդ տեղ ու հավասարվել Խուլիո Սալինասի հետ։ Ռամոսը շրջանցել է նախկին կիսապաշտպան Միչել Գոնսալեսին (21 գոլ)։
1․ Դավիդ Վիլյա — 59 գոլ
2․ Ռաուլ — 44 գոլ
3․ Ֆերնանդո Տորես — 38 գոլ
4․ Դավիդ Սիլվա — 35 գոլ
5․ Ֆերնանդո Յերո — 29 գոլ
6․ Ֆերնանդո Մորիենտես — 27 գոլ
7․ Էմիլիո Բուտրագենիո — 26 գոլ
8․ Ալֆրեդո դի Ստեֆանո — 23 գոլ
9-10․ Խուլիո Սալինաս — 22 գոլ
9-10․ — Սերխիո Ռամոս — 22 գոլ