«Ռեալի» ղեկավարության ներկայացուցիչներից մեկը մեկնաբանել է թիմի հարձակվող Գարեթ Բեյլի`Ուելսի հավաքականի Եվրո-2020 դուրս գալուց հետո սկանդալային տոնումը:
Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին` 10-րդ տուրում, Ուելսի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է Հունգարիային ու E խմբում երկրորդ տեղը զբաղեցրե: Ֆուտբոլիստները խաղադաշտում տոնել են հաղթանակը`ձեռքերում պահելով «Ուելս, գոլֆ, Մադրիդ … այսպիսի հերթականությամբ» գրությամբ դրոշը:
«Բեյլը մեր լավագույն ֆուտբոլիստն է: Նա դեռ շատ բան կտա ակումբին: Մենք մտադիր չենք նրանից բաժանվել»,- աղբյուրի խոսքերն է փոխանցում Marca-ն` չբացահայտելով նրա ինքնությունը:
Գարեթը 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալում»: 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: