Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի հավաքական հրավիրվելու մասին, հաղորդում է Sky Italia-ն:
«Մարիոն ունի 6 ամիս մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը. այդ ընթացքում ամեն ինչ կարող է պատահել»,- ասել է Մանչինին:
Հիշեցնենք, որ Մանչինին խոստովանել էր, որ գրեթե կողմնորոշվել է թիմի հիմնական կազմի հարցում: