«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարզչական հմտությունները, ում հետ միասին աշխատել է 2013-ից 2016 թվականներին:
«Գվարդիոլան գիտի, թե ինչպես բարելավել գրեթե յուրաքանչյուր խաղացողի հմտությունները, ուստի նրա գլխավորությամբ մարզվելը հաջողություն է բոլորի համար:
Ֆլի՞կ: Նա բաց և պարզ է խաղացողների հետ շփվելիս: Ֆուտբոլիստները անմիջապես նկատեցին դա: Նա տակտիկական խաղերի մեծ երկրպագու է: Ես չեմ ասում, որ այժմ ակումբում ամեն ինչ կարգին է, բայց Հանս-Դիտերը ընդամենը մի քանի օրվա ընթացքում շատ լավ գործ արեց:
Ակումբի համար այս պահին հեշտ չէ, շատ չեն ազատ մարզիչները, ուստի նպատակահարմար է շարունակել աշխատելը Ֆլիկի հետ»:
Հիշեցնենք, որ վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Գվարդիոլան հնարավոր է վերադառնա «Բավարիա»: Բայց իսպանացի մասնագետի գործակալը ասաց, որ ինքը որևէ առաջարկ դեռ չի ստացել: