Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ադիլ Ռամին միացել է «Բոավիշտային»:
Ըստ Transfermarkt-ի՝ պորտուգալական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ երկամյա պայմանագիր է կնքել:
Իր կարիերայի ընթացքում Ռամին խաղացել է «Լիլում», «Վալենսիայում», «Միլանում», «Սևիլյայում» և «Մարսելում»: Պաշտպանի վերջին ակումբը «Սոչին» էր, որի հետ նա պայմանագիր կնքեց փետրվարին: Մայիսին ակումբը չեղարկեց նրա պայմանագիրը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը ոչ մի հանդիպում չի անցկացրել ռուսական թիմի կազմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամին կարող է տեղափոխվել իտալական «Ռեջինա», բայց գործարքը խափանվեց վերջին պահին:
Bienvenue Adil Rami.🖤🏁🦾
Que mensagem queres deixar ao nosso campeão do Mundo?🐾🏁🇫🇷#boavistafc #adilrami #france
.
.#vitotools official sponsor pic.twitter.com/u6Mq72laho— Boavista FC (@boavistaoficial) September 4, 2020



























































