«Ռեջինայի» տնօրեն Մասիմո Տայբին հաստատել է, որ Բ Սերիայի թիմը համաձայնեցրել է պայմանագրի պայմանները պաշտպան Ադիլ Ռամիի հետ և սպասում է նրա ժամանմանը՝ բժշկական հետազոտություն անցնելու համար:
«Մենք առաջին անգամ բանակցությունները սկսեցինք հունիսի վերջին, երբ ես որոշեցի կենտրոնանալ Ռամիի տրանսֆերի վրա: Սրանք երկու շատ լարված բանակցություններ էին, բայց դրանք ի վերջո հաջող անցան, երբ գործակալ Մարիո դե Ռոսին միջամտեց այս գործընթացին:
Մենք համաձայնեցրել ենք անձնական պայմանները Ռամիի հետ և սպասում ենք նրա ժամանմանը Իտալիա, որպեսզի նա կարողանա բուժզննում անցնել: Միայն այս գործընթացն ավարտելուց հետո մենք կկարողանանք ասել, որ նա «Ռեջինայի» խաղացող է»,- մեջբերում է ակումբի տնօրենին Football-italia-ն:
Հիշեցնենք, որ Ռամիի վերջին ակումբը «Սոչին» էր, որի կազմում նա ոչ մի հանդիպում չանցկացրեց: