Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան դիեգո Պերոտին կարող է հայտնվել ռուսական «Սպարտակում», տեղեկացնում է Il Messagero-ն:
32-ամյա ֆուտբոլիստը առաջարկներ ունի նաև թուրքական ակումբներից, սակայն, արգենտինացին մտադիր է կարիերան շարունակել մոսկովյան ակումբում:
Իտալիայի նախորդ առաջնությունում Պերոտին մասնակցել է 26 հանդիպման և դարձել ՝ 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը հռոմեական ակումբի հետ գործում է մինչև 2021 թվականը: