Հայտնի են դարձել Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիցացիայի կողմից (PFA) տրվող Անգլիայի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները:
Մրցանակի հավակնորդների ցուցակում ընդգրկված են «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներ Ռահիմ Ստերլինգը և Քևին դե Բրույնեն, ինչպես նաև «Լիվերպուլի» չորս խաղացողներ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Վիրջիլ վան Դայկը, Ջորդան Հենդերսոնը և Սադիո Մանեն:
Ավելի վաղ դե Բրույնեն ԱՊԼ-ի կողմից ճանաչվել էր Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող, իսկ բրիտանացի լրագրողների կարծիքով՝ լավագույնն էր ճանաչվել Ջորդան Հենդերսոնը: