«Ռոմայի» ղեկավարությունը որոշում է կայացրել հարձակվող Էդին Ջեկոյի հավանական փոխարինողի վերաբերյալ։
Ըստ Gazzetta dello Sport-ի, հռոմեական ակումբի ղեկավարները հետաքրքրություն են ցուցաբերում «Հերտայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկի նկատմամբ, ում տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո:
Նշվում է, որ «Ռոման» նախատեսում է լեհ հարձակվողին վերադարձնել Ա Սերիա, որտեղ նա հաջողությամբ հանդես էր գալիս «Ջենոայում» ու «Միլանում»:
Իր հերթին, Էդին Ջեկոյի նկատմաբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ինտերը» և «Յուվենտուսը», սակայն, վերջինս հնարավոր է հրաժարվի բոսնիացի հարձակվողին ձեռք բերելու մտքից, եթե «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը տեղափոխվի Թուրին։