Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «բիանկոներիները» մտադիր են քայլեր ձեռնարկել տրանսֆերի իրականացման համար առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում, երբ «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները հանդիպում են ունենալու։
Իրականում հանդիպման նպատակը Մարիո Մանջուկիչի տրանսֆերի հարցն է, սակայն «Յուվենտուսում» ուզում են օգտագործել պահը և բանակցել նաև Պոգբայի համար։
Պոլ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։