«Լոռի» ՖԱ-ի սեփականատեր և ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանն արձագանքել է իր՝ Իտալիա մեկնելու մասին համացանցում տարածված տեղեկություններին: Թովմաս Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ։
Հայաստանի հավաքականի կարևոր հանդիպումից առաջ ստիպված եմ արձագանքել Պալերմոյից, հայկական լրատվամիջոցներից մեկի գրված նյութի կապակցությամբ։
Նույնատիպ, նույն ոճով, առանց հիմնավորումների, անձերի նկատմամբ ցեխ շպրտելու, օդում շրջանառվող խոսակցությունների մակարդակի հոդվածի հետ կապված հերյուրանքներին վերջ չունեցող, հոդվածագրին (թեև ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ գիտեն ուղղորդող հեղինակին) ևս մեկ անգամ հորդորում եմ հետ կանգնել նման կեղտոտ մարտավարությունից։ Ասեմ ավելին. Ես, որպես ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ չէի կարող այս դժվարին պահին մենակ թողնել այն տղաներին, որոնք քիչ անց հագնելու են մեր երկրի մարզաշապիկը և խաղադաշտ մտնեն հզոր Իտալիայի դեմ։ Արդյունքից և պատասխանատվությունից ես չեմ վախենում, քանի որ կարող եմ կիսել և հաղթանակի և պարտության պատասխանատվությունը։ Դժվարին կացության մեջ հայտնված նավից փախչողը չեմ։ Այս դժվարին պահին կողքիս է նաև մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մայրը’ ՀՖՖ գործկոմի իմ գործընկեր Մարինա Թաշչյանը, որին մեր հոդվածագիրը չգիտես ինչու չէր հիշատակել։
Իտալիա-Հայաստան հանդիպումից առաջ ավելին չեմ ցանկանում ասել, ինչը շատ կուզեր մեր հոդվածագիրը։ Միայն լավ խաղ եմ մաղթում մեր հավաքականին, այս դժվարին հանդիպմանը», -եզրափակել է Գրիգորյանը: