Մյունխենի «Բավարիան» բանակցություններ է վարում «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին գնելու համար, տեղեկացնում է Sport1-ը:
Նշվում է, որ մյունխենյան ակումբը փոխարինող է փնտրում Տիագո Ալկանտարային, ով կտեղափոխվի «Լիվերպուլ»:
Բրոզովիչի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին:
Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: