Խաբիբ Նուրմագոմեդովը բազմիցս ակնարկել է կարիերան ավարտելու ցանկության մասին: Իր մարզիչը և հայրը փորձել են համոզել հետ կանգնել որոշումից:
Մարզիկի հայրը` Աբդուլմանապ Նուրմագոմեդովը հայտնել է, թե որքան է տևելու Խաբիբի կարիերան.
«Եւս երկու տարի մենք մենամարտելու ենք»,- Նուրմագոմեդով ավագի խոսքն է մեջբերել ТАСС-ը:
Հիշեցնենք, որ Խաբիբի հաջորդ մրցակիցը լինելու է Ֆերգյուսոնը. ըստ ամենայնի` մենամարտը կկայանա 2020 թվականի գարնանը: